Նախորդ
Տոներ

toner eji desc


Կարող է հանդիպել
25-05-2008,14-06-2009,06-06-2010,26-06-2011,10-06-2012,02-06-2013,22-06-2014,
07-06-2015,29-05-2016,18-06-2017,03-06-2018,23-06-2019,14-06-2020,06-06-2021,
19-06-2022,11-06-2023,02-06-2024,22-06-2025,07-06-2026,30-05-2027,18-06-2028,
03-06-2029,23-06-2030
Տոն Կաթողիկե Սբ. Էջմիածնի
Ամսաթիվ 22-06-2014

Հայ Առաքելական եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: Ըստ ավանդության՝ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է նշանավոր տեսիլքը, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանին` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ (գրաբար՝ իջավ) Միածինը: Ս. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Էջմիածնի Աստվածածնին նվիրված Կաթողիկե Մայր Տաճարը՝ նվիրված Սուրբ Աստվածածնին: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաև Տրդատ թագավորը և Աշխեն թագուհին: Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի «Ծիսական բառարան»-ի՝ «կաթողիկե» նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, և այս անունը հատուկ է տրվել Էջմիածնի Մայր տաճարին: Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող  բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը համարվում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը: Այս երեք իմաստներն էլ համապատասխանում են Էջմիածնի Մայր Տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր և ընդհանրական է բոլոր հավատացյալների համար: Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սուրբ Հարության տոնից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակին: Տոնի օրը մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաև նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը գրել է 8-րդ դարի կաթողիկոս Սահակ Ձորափորեցին: Շարականը Գրիգոր Լուսավորչի տեսիլքի և տաճարի կառուցման մասին է:

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոստոս

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր

Դեկտեմբեր