Ինտելեկտուալ փառատոն․ «Ազգ, բանակ, եկեղեցի»

Ինտելեկտուալ փառատոն․ «Ազգ, բանակ, եկեղեցի»

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները մասնակցեցին «Ազգ, բանակ, եկեղեցի» խորագրով ինտելեկտուալ փառատոնին, մրցեցին հոգևոր ու աշխարհիկ, իմացական ու տրամաբանական հարցերի շուրջ, ձեռք բերեցին նոր գիտելիքներ։ Փառատոնն անցկացվեց Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում։ 

 

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ փառատոնը կազմակերպում է թեմի երիտասարդաց միությունների հոգևոր խորհուրդը՝ հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի ղեկավարությամբ։


Տեր Պետրոսի խոսքով՝ սա այս տարվա երկրորդ փառատոնն էր, ավանդույթը շարունակվելու է, նախապատրաստում են ևս երկուսը։


«Փառատոնը նվիրված է մայիսյան հաղթական օրերին։ Հատկապես երիտասարդների շրջանում հաղթական ոգին պետք է պահել։ Պետք է շարժվել առաջ՝ հույսով, հավատով»,- նշեց հոգևորականը։


3 փուլից բաղկացած խաղին մասնակցեց 11 թիմ։ Պայքարում երիտասարդները դիրքերը զիջել չէին շտապում։ Ի վերջո հավասար միավորներ հավաքելով՝ մասնակցեցին հավելյալ մրցույթի։ Հաղթական գավաթը վերցրեց Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Գանձասար» թիմը:  Երկրորդ տեղում Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների «Գանձեր» թիմն  էր։ 3-րդ տեղը զբաղեցրեց Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Որդիք Լուսո» թիմը։


Հաղթողներին տրվեցին պատվոգրեր ու մրցանակներ: Խաղի համար հարց էր պատրաստել նաև Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ 


Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2024-05-04
×