Տեր Գաբրիել քահանա Պետրոսյան

 Տեր Գաբրիել քահանա Պետրոսյան Տեր Գաբրիել (ավազանի անունը՝ Հրանտ) քահանա Պետրոսյանը ծնվել է 1973թ. հոկտեմբերի 10-ին Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղում: 1990թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1991-1996թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում: 1996թ. մայիսի 16-ին՝ Համբարձման տոնին, ձեռամբ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռնադրվել է սարկավագ: 1996-1997թթ. ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանը: Պաշտպանել է ավարտաճառ «Սիմեոն Երևանցի կաթողիկոսի քարոզները Ս. Գրիգոր Լուսավորչի մասին» թեմայով: 1997թ. ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ-ում, 1998 թվականից՝ Արարատյան Հայրապետական թեմի ՔԴԿ-ում: 1998թ. օգոստոսի 30-ին ձեռամբ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 1998-2000թթ. ծառայել է Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: 2000-2001թթ. ծառայել է Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցում: 2004 թվականից առ այսօր ծառայում է Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Ամուսնացած է, ունի 2 զավակ: