Կայքի մասին

Կայքի մասին

Բարի գալուստ Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնական կայք:

Այստեղ մենք հրապարակում ենք Հայ Առաքելալան Եկեղեցու եւ մասնավորաբար՝ Արարատյան Հայրապետական թեմի իրադարձությունների մասին պատմող նյութեր:

Լրատվությունից բացի մեծ տեղ է հատկացված հոգեւոր գրականությանը, մեկնություններին, աղոթքներին: qahana,am կայքում տեղադրված են Աստվածաշնչի գրաբար ու աշխարհաբար տարբերակները: Ունենք հատուկ բաժիններ, որտեղ դուք կարող եք ծանոթանալ եկեղեցական օրացույցին ու տոների խորհուրդներին:

Կայքում դուք կարող եք դիտել նաեւ մեր ԹԵՄ TV-ի հաղորդաշարերն ու թեմի պատվերով նկարահանված տեսաֆիլմերը: Հատուկ ձեզ համար առանձնացրել ենք «Հարց քահանային» բաժինը, որի միջոցով դուք կարող եք հարցեր ուղղել հոգեւորականներին: Ի դեպ՝ հարցեր կարող եք ուղղել նաեւ մեր ֆեյսբուքի ու ինստագրամի էջերին:

Սիրելի՛ ընթերցողներ, հաճախ հետեւեք մեր հոդվածներ բաժնին, որտեղ մենք հնարավորինս մատչելի ներկայացնում ենք հոգեւոր կյանքին վերաբերող տարբեր թեմաներ, հարցազրույցներ հոգեւորականների հետ կամ նրանց քարոզները: