Հավատքի այս խոստովանության շուրջ բոլոր եկեղեցիների միջև համաձայնություն գոյացավ Առաջին Տիեզերական ժողովի ընթացքում, որը գումարվեց 325թ. Կոստանդնոպոլսի մոտ գտնվող Նիկիա քաղաքում: Նիկիական Հանգանակը հանդիսավորապես երգվում է եկեղեցում ժողովրդի կողմից, որպես պաշտոնական հայտարարություն եկեղեցու վարդապետության կարևոր կետերի, որովհետև անհրաժեշտ է, որ բոլոր նրանք, ովքեր մասնակցում են Ս. Պատարագին, ունենան աստվածաբանական նույն համոզումը:
<Հանգանակ Հաւատոյ
Հաւատամք ի մի Աստուած՝ ի Հայրն ամենակալ, յարարիչն երկնի եւ երկրի, երեւելեաց եւ աներեւութից: Եւ ի մի Տէր՝ Յիսուս Քրիստոս, յՈրդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ Հօրէ՝ միածին, այսինքն յէութենէ Հօր: Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ՝ յԱստուծոյ ճշմարտէ, ծնունդ եւ ոչ արարած: Նույն ինքն ի բնութենէ Հօր, որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի, երեւելիք եւ աներեւոյթք: Որ յաղագս մեր՝ մարդկան, եւ վասն մերոյ փրկութեան իջեալ ի յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն՝ Հոգւովն Սրբով




