Ուսուցչուհին և աշակերտը

Ուսուցչուհին և աշակերտը

Նոր ուսումնական տարվա սկզբին վեցերորդ դասարանի դասսղեկը մտավ դասարան, հայացքն ուղղեց բոլոր երեխաներին և ասաց, որ բոլորին էլ սիրում է և ուրախ է նրանց կրկին տեսնել: Դա սուտ էր, որովհետև առջևի նստարաններին մեկին կուչ եկած նստած էր մի տղա, ում ուսուցչուհին չէր սիրում:Նա ծանոթացել էր տղայի հետ անցյալ ուսումնական տարում, ինչպես մյուս բոլոր աշակերտների հետ: Դեռ այն ժամանակ էր նկատել. որ տղան չի խաղում համադասարանցիների հետ, կեղտոտ հագուստով է և այնպես է բուրում, կարծես երբեք չի լողացել: Ուսուցչուհու վերաբերմունքն այդ տղայի հանդեպ գնալով ավելի վատացավ և բանը հասավ նրան, որ նա ուզում էր կարմիր գիծ քաշել տղայի գրավոր աշխատանքների վրա և ամենավատ գնահատականը նշանակել:Մի օր դպրոցի ուսմասվարը խնդրեց վերլուծել բոլոր աշակերտների բնութագրերը դպրոցում սովորելուց ի վեր, և ուսուցչուհին իր չսիրած աշակերտի գործը թողեց ամենավերջում: Երբ վերջապես ձեռքն առավ նրա գործը և սկսեց ուսումնասիրել նրա բնութագիրը, ապշեց: Առաջին դասարանի դասղեկը գրել էր. «Փայլուն, գերազանց տղա է, պայծառ ժպիտ ունի: Տնային աշխատանքները կատարում է ճշգրիտ և հստակ: Նրա կողքին գտնվելը հաճույք է»: Երկրորդ դասարանի դասղեկը գրել էր. «Հրաշալի աշակերտ է, ում գնահատում են ընկերները, սակայն խնդիրներ ունի տանը. մայրն անբուժելի հիվանդ է, տանը նրա կյանքը պայքար է մահվան դեմ»: Երրորդ դասարանի դասղեկը գրել էր. «Մոր մահը ծանր հարված էր տղայի համար; Նա շատ ջանասեր է, սակայն հայրը տղայով չի հետաքրքրվում և նրա կյանքը տանը շուտով կարող է ազդել ուսման վրա, եթե քայլեր չձեռնարկվեն»: Չորրորդ դասարանի դասղեկը գրել էր. «Տղան անպարտաճանաչ է, ուսման հանդեպ հետաքրքրություն չի դրսևորում, ընկերներ գրեթե չունի, հաճախ ննջում է ուղղակի դասարանում»:Բնութագրերի ընթերցումից հետո ուսուցչուհին ինքն իրենից խիստ ամաչեց: Նա ավելի վատ զգաց, երբ բոլոր աշակերտները Նոր տարվա առթիվ իրեն փայլուն թղթով փաթեթավորված և ժապավենով կապված նվերներ բերեցին, իսկ տղայի նվերը փաթեթավորված էր կոշտ շագանակագույն թղթով: Երեխաներից ոմանք սկսեցին ծիծաղել, երբ ուսուոցչուհին փաթեթից հանեց մի թևնոց, որի վրայի քարերի մի մասը չկար, և քառորդ չափով լցված օծանելիքի սրվակ: Սակայն ուսուցչուհին վերջ տվեց ծիծաղին՝ ասելով. «Ի~նչ գեղեցիկ թևնոց է», և, բացելով սրվակը՝ օծանելիքը փչեց դաստակին: Այդ օրը տղան դասերից հետո մոտեցավ ուսուցչուհուն և ասաց. «Այսօր Դուք նույն բույրն ունեք, ինչ որ իմ մայրն ուներ»: Երբ նա գնաց, ուսուցչուհին երկար ժամանակ լալիս էր:Որոշ ժամանակ անց տղան սկսեց վերադառնալ նորմալ կյանքի: Ուսումնական տարվա ավարտին նա դարձավ լավագույն աշակերտներից մեկը:Մեկ տարի անց, երբ ուսուցչուհին դասավանում էր այլ աշակերտների, դասարանի դռան տակ գտավ մի երկտող, որում տղան գրում էր, որ նա ամենասիրելին էր բոլոր ուսուցիչներից, ովքեր իրեն դասավանդել էին իր ողջ կյանքում: Անցավ հինգ տարի, ուսուցչունհին նամակ ստացավ իր նախկին աշակերտից: Նա պատմում էր, որ ավարտել է քոլեջը և գնահատականներով գրավել երրորրդ տեղը դասարանում, որ ուսուցչուհին շարունակում էր մնալ լավագույնն իր կյանքում: Անցավ չորս տարի և ուսուցչուհին ստացավ ևս մեկ նամակ, որում տղան գրում էր, որ չնայած դժվարություններին՝ շուտով կավարտի համալսարանը լավագույն գնահատականներով և կրկին նշում էր, որ նա ամենալավ ուսուցչուհին է, ով իրեն երբևէ դասավանդել է: Եվս չորս տարի անց եկավ մեկ այլ նամակ: Տղան գրում էր, որ համալսարաննն ավարտեռլուց հետո որոշել էր խորացնել գիտելիքները, և այժմ նրա ավնան դիմաց գրված էր «Դոկտոր» բառը: Այդ նամակում ևս տղան գրում էր, որ նա եղել է իր կյանքում եղած ուսուցիչներից լավագույնը: Ժամանակն անցնում էր: Նամակներից մեկում տղան գրում էր, որ ծանոթացել է մի աղջկա հետ և պատրաստվում է ամուսնանալ, որ հայրը մահացել էր երկու տարի առաջ: Նա հարցնում էր, թե արդյո՞ք ուսուցչուհին չէր համաձայնվի հարսանիքի ժամանակ զբեղեցնել այն տեղը, որտեղ սովորաբար նստում է փեսացուի մայրը: Ուսուցչուհին իհարկե համաձայնվեց: Տղայի հարսանիքի օրը նա հագավ պակասող քարերով թևնոցը և գնեց այն օծանելիքը, որ տղային հիշեցնում էր մոր մասին: Նրանք հանդիպեցին, գրկախառնվեցին, և տղան զգաց հարազատ բույրը:- ՇՆորհակալություն ինձ հավատալու համար, այն բանի համար, որ ինձ ստիպեցիք զգալ իր պիտանիությունը և կարևորությունը, սովորեցրեցիք հավատալ իմ ուժերին, սովորեցրեցիք տարբեր բարին չարից:Ուսուցչուհին արցունքն աչքերին պատասխանեց.- Սխալվում ես, այդ դու ես ինձ ամեն ինչ սովորեցրել: Նախքան քեզ հետ ծանոթանալը ես ոչինչ չգիտեի… Ռուսերենից թարգմանությունը՝ Լարիսա Նավասարդյանի

  • 2021-08-09
×