Ինչպե՞ս որոշվեց, որ Նոր Կտակարանը Մարկոսը, Ղուկասը, Մատթեոսն ու Հովհաննեսը պետք է գրեն

Ինչպե՞ս որոշվեց, որ Նոր Կտակարանը Մարկոսը, Ղուկասը, Մատթեոսն ու Հովհաննեսը պետք է գրեն

Ինչպե՞ս որոշվեց, որ Նոր Կտակարանը Մարկոսը, Ղուկասը, Մատթեոսն ու Հովհաննեսը պետք է գրեն: Եվ ինչո՞ւ չորս ավետարանիչ ընտրվեց, այլ ոչ թե երեք կամ հինգ: 


Նոր Կտակարանը կազմված է 27 գրքերից, որոնց հեղինակներն են ոչ միայն չորս ավետարանիչները, այլ նաև Պողոս, Պետրոս, Հակոբոս և Հուդա առաքյալները: Նրանց հեղինակած գրքերն են.
Ավետարան ըստ Մատթեոսի, 
Ավետարան ըստ Մարկոսի,
Ավետարան ըստ Ղուկասի,
Ավետարան ըստ Հովհաննեսի, 
Ղուկաս Ավետարանչի Գործք Առաքելոցը,
Պողոս առաքյալի 14 նամակները,
Պետրոս առաքյալի 2 ընդհանրական նամակները, 
Հակոբոս առաքյալի ընդհանրական նամակը, 
Հուդա առաքյալի ընդհանրական նամակը,
Հովհաննես ավետարանչի 3 ընդհանրական նամակները, 
Հովհաննես ավետարանչի Հայտնությունը:
Նոր Կտակարանում տեղ գտած գրքերն ընտրվել են ընդհանրական եկեղեցում ընդունված սկզբունքներով.
1. Հեղինակը պետք է առաքյալ լիներ: Ինչ վերաբերում է Մարկոս և Ղուկաս ավետարանիչներին` Մարկոսը Պետրոս առաքյալի թարգմանիչն էր, իսկ Ղուկասը` Պողոս առաքյալի գործակիցը:
2. Գիրքը պետք է ընդունված լիներ բոլոր եկեղեցիներում և գործածվեր եկեղեցու ծիսակարգում,
3. Պետք է գրված լիներ Սուրբ Հոգու ներշնչումով,
4. Պետք է նպաստեր հոգևոր կյանքի զարգացմանը:
Կա նաև, ըստ Եզեկիելի մարգարեության՝ ավետարանների 4 խորհրդանշանների տեսությունը, ըստ որի՝ ամեն ավետարանիչ խորհրդանշում է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեկ հատկանիշը.
Մատթեոսը` մարդկությունը, Մարկոսը` թագավոր լինելը, Ղուկասը` մարդկանց ծառայելը, Հովհաննեսը` Աստված լինելը: Այս հատկանիշները արտահայտված են համանուն ավետարաններում:

  • 2021-10-13
×