«Հուդայի Ավետարան» գրքի մասին

«Հուդայի Ավետարան» գրքի մասին

Վերջերս պարբերաբար խոսվում է «Հուդայի Ավետարան» գրքի մասին: Զանազան  փորձաքննություններ են անցկացվել` պարզելու, թե արդյոք մագաղաթները, որոնք ներկայացվում են իբր «Հուդայի Ավետարան», համապատասխանում է իրականությանը: Այդ թեմայով վավերագրական ֆիլմ է նկարահանվել: Ի՞նչ կասեք այս առնչությամբ: 


Սուրբ Գրքի ուսումնասիրությանը վերաբերող բոլոր սկզբնաղբյուրներում, մասնավորաբար պարականոն ավետարանների հետազոտությունների մեջ չի հանդիպում «Հուդայի ավետարան» վերնագրով որևէ վավերագիր (տես.  Եզնիկ Ծ. Վրդ. Պետրոսյանի «Ներածություն Նոր Կտակարանի», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1996 թ. գլուխ Ա ): Այդ իսկ պատճառով այդ ստեղծագործությունը կասկածելի է և Հուդային չի պատկանում: Ամենայն հավանականությամբ այդ ստեղծագործության հեղինակը, վերջինիս նկատմամբ հետաքրքրություն կամ վստահություն ներշնչելու նպատակով, այն վերագրել է Հուդային:

  • 2021-10-13
×