«Երբ Ես-ը դառնում է Մենք» խորագրով սեմինար-հանդիպումներ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «Երբ Ես-ը դառնում է Մենք» խորագրով սեմինար-հանդիպումներ

«Երբ Ես-ը դառնում է Մենք» խորագրով սեմինար-հանդիպումներ

Ապրիլի 28-ին Արարատյան Հայրապետական թեմի Վեդու Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովակիմ քահանա Հարությունյանը Սուրենավանի միջնակարգ դպրոցում անցկացրեց «Երբ Ես-ը դառնում է Մենք» խորագրով քառօրյա սեմինարների առաջին հանդիպումը:


Ծրագիրը կազմակերպվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ, ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրմի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի օժանդակությամբ:


Ծրագրով նախատեսված է, որ մայիսի 3-ին և 4-ին սեմինար-հանդիպումներ կանցկացվեն նաև Ծաղկաձորում: Ծրագիրը նպատակ ունի դպրոցներում քահանաների հետ հանդիպումների միջոցով ծնողների ու աշակերտների համար ուղենշել ընտանեկան հիմնախնդիրների հաղթահարման միջոցները, տարաբնույթ ճգնաժամերից խուսափելու համար տեսանելի դարձնել հոգևոր ճանապարհը:


Առաջին հանդիպման ընթացքում մասնակիցները լրացրել են հարցաթերթիկներ, որոնք կրկին կտրվեն նաև քառօրյա սեմինարի ավարտից հետո՝ տեսնելու համար ինչպիսի արդյունք է տվել ծրագիրը:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 2-ին, այն կվարի Արարատի ՔԴԿ տարածքային պատասխանատուն:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-04-29
×