Հաշվետու համերգ Սուրբ Երորդություն եկեղեցու դահլիճում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Հաշվետու համերգ Սուրբ Երորդություն եկեղեցու դահլիճում

Հաշվետու համերգ Սուրբ Երորդություն եկեղեցու դահլիճում

Ապրիլի 29-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում կայացավ Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի 1-4-րդ դասարանների սաների հաշվետու համերգը:


Համերգին մասնակցեցին երաժշտական դպրոցի տարբեր տարիքի սաներ, որոնցից շատերն առաջին անգամ ելույթ ունեցան:


Թեպետ առաջին անգամ չէ, որ տասներեքամյա Հարութը պետք է բեմ բարձրանար և արդեն չորրորդ դասարանում է սովորում, բայց այնուամենայնիվ հուզված էր, քանի որ առաջինն ինքը պետք է ելույթ ունենար` «Գետաշեն» երգով:


Հաշվետու համերգով Սուրբ Երրորդություն եկեղեցու և Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի հետ ստեղծվեց մի կապ, որն այսուհետ շարունակական բնույթ է կրելու:

  • 2016-04-29
×