Հուշ-երեկո՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 65-րդ տարեդարձին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Հուշ-երեկո՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 65-րդ տարեդարձին

Հուշ-երեկո՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 65-րդ տարեդարձին

Հունիսի 10-ին` ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված ՀՀ նախկին վարչապետ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 65-րդ տարեդարձին:

 

Արդեն 10 տարի է, ինչ «Նարեկացի» արվեստի միությունը և Անդրանիկ Մարգարյանի ընկերները համատեղ իրականացնում են այս միջոցառումը: Իր օրհնությամբ և ողջույնի խոսքով միջոցառմանը մասնակցեց նաև ԱՀԹ Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հարություն քահանա Ավագյանը:

 

Միջոցառման ընթացքում իրենց հուշերով կիսվեցին Անդրանիկ Մարգարյանի ընկերները, մտերիմներն ու հարազատները:

 

Երեկոյի ընթացքում հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության «Նովա» մանկական անսամբլը:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-06-10
×