«Մանկունքն» իր անվան համեմատ մեծ կենսագրություն ունի

«Մանկունքն» իր անվան համեմատ մեծ կենսագրություն ունի

Հունիսի 30-ին ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու «Մանկունք» երգչախումբը (գեղ. ղեկավար՝ Լիլիթ Գրիգորյան, խմբավար՝ Նարինե Հայրապետյան), հանդես եկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով:
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ համերգն սկսվեց Տերունական աղոթքով: Փոքրիկ երգիչները ներկայացրին հոգևոր ու աշխարհիկ երգեր:


Համերգի ավարտին Տ. Նավասարդ Սրբազանը շնորհակալություն հայտնեց հոգեթով երեկոյի համար՝ ի մասնավորի ասելով. ««Մանկունք» երգչախումբն ստեղծվել է Վեհափառ Հայրապետի՝ Արարատյան Հայարապետական թեմում առաջնորդական փոխանորդության շրջանին և իր անվան համեմատ մեծ կենսագրություն ունի: Տարիների ընթացքում այս երգչախումբը բազմաթիվ ուստրերի և դուստրերի է կրթել՝ հոգևոր և ազգային երգերի հնչյուններով: Հիմա նրանք տարբեր ոլորտներում են՝ գիտություն, մշակույթ և այլն: Այս հրաշամանուկները ևս վաղը մեր պետության տարբեր ճակատներում են լինելու, բայց այն, ինչ երեխաները ստանում են այստեղ, մինչև կյանքի վերջ, նրանց կպահի ճշմարիտ արժեքների ծիրում: Երեխաների կապը Եկեղեցու հետ ապահովում է նրանց աստվածահաճո ընթացքը՝ սիրելու Աստծուն, ծնողին, հայրենիքը, ազգը և իրենց ընկերներնին: Նման շաղախի դեպքում մենք կունենանք հիանալի հայորդիներ: Շնորհակալություն՝ խմբավար Նարինե Հայրապետյանին և շնորհավորում եմ ծնողներին: Թող այս փոքրիկների սերը զորացնի ձեզ, ձեր սերը՝ եկեղեցուն, իսկ Աստծու օրհնությունն՝ ամենքիս: Ամեն»:

  • 2021-07-09
×