Օրհնվեց Հայոց Ցեղասանության նվիրված խաչքար ԱՀԹ Այգեպատ համայնքում

Օրհնվեց Հայոց Ցեղասանության նվիրված խաչքար ԱՀԹ Այգեպատ համայնքում

Ապրիլի 22-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Շահումյանի ս.Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Դերենիկ քահանա Միքայելյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի իօրհնության կարգ կատարեց Այգեպատ համայնքում:
Տեր հայրը դիմեց ներկաներին մասնավորապես ասելով.« Մենք համախմբված պետք է լինենք, միավորվենք, դառնանք զորեղ, միասնական, թույլ չտանք մեր արժեքները ոչնչացվեն: Անթեղված պահենք նահատակների հիշատակը. նրանք էին, որ հանուն ճշմարիտ քրիստոնեական հավատքի գերադասեցին մահը»:
Օրհնության կարգից հետո ներկաները ծաղիկներ դրեցին խաչքարի մոտ:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-09-07
×