ԱՀԹ «Արարատ» երգչախմբի ելույթը

ԱՀԹ «Արարատ» երգչախմբի ելույթը

Ապրիլի 20-ին ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երգչախումբը մասնակցեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը Կոմիտասի անվան թանգարանի դահլիճում:
Միջոցառումը կազմակերպել էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը և Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը:
Թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը ներկաներին փոխանցեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը և ջերմ ողջուները, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին նախաձեռնության համար:
Միջոցառումը սկսվեց «Արարատ» երգչախմբի Հայր մեր շարականի կատարմամբ: Հանդես եկան կոնսերվատորիայի ուսանողները:
Միջոցառումից հետո Տեր հոր գլխավորությամբ «Արարատ» երգչախումբը, թեմի մի խումբ երիտասարդների հետ այցելեց Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ, շրջեցին, ծանոթացան մեծն Կոմիտասի կյանքի ու ստեղծագործության ուշագրավ դրվագներին:
Թանգարան էին այցելել նաև Բելինսկու անվան դպրոցի աշակերտները, որոնց հետ Տեր հայրը զրուցեց, օրհնեց նրանց:
 

  • 2021-08-09
×