Ինտելեկտուալ մրցույթ՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ

Ինտելեկտուալ մրցույթ՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ

Փետրվարի 28-ին՝ ԱՀԹ ս. Երրորդություն եկեղեցում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ տեղի է ունեցել թեմական ինտելեկտուալ մրցույթի ձմեռային փուլը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Մրցույթին մասնակցել է 13 թիմ թեմի եկեղեցիների երիտասարդաց միություններից:
Առաջին տեղը զբաղեցրել է Նորք Մարաշի ս.Աստվածածին եկեղեցու «Գանձասար» թիմը, երկրորդ տեղն է գրավել Արգավանդի ս.Սարգիս եկեղեցու «Տաթև»թիմը, երրորդ տեղը՝ Երևանի ս.Հովհաննես եկեղեցու «Առաջընթաց» թիմը:
Ծրագիրն իրականացվում է ավելի քան 8 տարի: Մրցութային հարցերը տարբեր բնագավառներից են և խրախուսում են երիտասարդների բազմակողմանի զարգացմանը:
Այս խաղն առանձնացել է նրանով, որ հարցերի շրջանակում ընդգրկվել են թեմաներ, որոնք վերաբերել են Հայոց Ցեղասպանությանը, հայկական ինքնապաշտանությանը, ֆիդայական շարժումներին և այլն:
Սա Արարատյան Հայրապետական թեմում Հայոց Ցեղասպանությանը նվիրված երկրորդ մրցույթն է եղել. առաջինն անցկացվել է անցյալ տարի նոյեմբերի 24-ին՝ «100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակում:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-09-07
×