«Մշակութային ցեղասպանություն». լուսանկարներ Արևմտյան Հայաստանից

«Մշակութային ցեղասպանություն». լուսանկարներ Արևմտյան Հայաստանից

Հունվարի 24-ին՝ 14:30, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի կունենա «Մշակութային ցեղասպանություն» խորագրով` լուսանկարների ցուցադրություն:
Կցուցադրվեն Արևմտյան Հայաստանի խոնարհված սրբավայրերի և կոթողների 24 լուսանկարներ, որոնց հեղինակը լուսանկարչուհի Տաթև Մելքոնյանն է: 24 թիվն ընտրված է խորհրդանշորեն:
Սա «Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի 9-րդ միջոցառումն է, որ երիտասարդները կազմակերպում են ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և թեմի երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ:
Միջոցառմանը ներկա կլինեն Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, թեմի քահանայից դասը, երիտասարդներ, հյուրեր:
Մուտքն ազատ է:
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-09-08
×