Տեղի ունեցավ «Արարատյան քննարկումներ» ծրագրի շրջանակներում հերթական հանդիպումը

Տեղի ունեցավ «Արարատյան քննարկումներ» ծրագրի շրջանակներում հերթական հանդիպումը

Հոկտեմբերի 31-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ «Արարատյան քննարկումներ» ծրագրի շրջանակներում հերթական հանդիպումը:
ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող արժանապատիվ Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը ողջունեց ներկաներին, փոխանցեց նրանց Նավասարդ սրբազան արքեպիսկոպոսի օրհնությունը:
Հանդիպման հյուրն այս անգամ նկարիչ-քանդակագործ Արա Ալեքյանն էր: Քանդակագործը պատմեց իր աշխատանքների մասին, պատասխանեց ներկաների հարցերին: Հանդիպման ընթացքում «Կրակից ծնվածը» վերնագրով ֆիլմի դիտում-քննարկում եղավ, որը նվիրված էր Արա Ալեքյանի աշխատանքներին:

 

Լուսանկարները դիտեք այստեղ
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-08-09
×