ԱՀԹ երիտասարդները Վարդավառը տոնեցին ազգային ավանդույթների համաձայն

ԱՀԹ երիտասարդները Վարդավառը տոնեցին ազգային ավանդույթների համաձայն

Հուլիսի 11-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները «Ոստան» ազգագրական երգուպարի համույթի հետ «Միասի՛ն տոնենք ազգային տոները» խորագրի ներքո Վարդավառի տոնախմբություն էին կազմակերել ԱՀԹ Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիների բակում:
 

Մասնակիցները ներկայացրեցին տոնի ժողովրդական սովորույթները՝ կրակի մեջ խնձոր խորովեցին և բաժանեցին ներկաներին, ցորենի հասկերից խաչբուռ պատրաստեցին, բեմադրեցին խնդումի և պուռմատիկինի ծիսական դրվագները: Այս ամենն ուղեկցվեց տոնին բնորոշ ազգային երգուպարով: Միջոցառումն ավարտվեց ջրախաղով և աղավնիներ երկինք բաց թողնելով:
 

Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և աջակցությամբ ԱՀԹ երիտասարդները փորձում են վերարթնացնել ազգային տոնակատարություններն ու սովորույթնները՝ դրանց ավելի մեծ ժողովրդականություն փոխանցելով:

  • 2021-08-09
×