Օրհնության գիր՝ Վահան Մարդյանին

Օրհնության գիր՝ Վահան Մարդյանին

Մայիսի 14-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու եւ երիտասարդաց միությունների հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի միջնորդագրով երկարամյա ծառայության համար Օրհնության գրի արժանացրեց Վահան Մարդյանին։ 

 

Վահան Մարդյանն իր ակտիվ մասկանցությամբ, պատասխանատվությամբ ու սեփական օրինակով մեծապես երիտասարդաց նպաստն է բերել թեմի երիտասարդաց կառույցների զարգացման, մի շարք համայնքներում երիտասարդաց միությունների ձեւավորման, բազմաթիվ ազգային ու հոգեւոր ծրագրերի կազմակերպման ու իրականացման գործին։ 


Նա երկար տարիներ ղեկավարել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները, իսկ 2014թ․ միաձայն ընտրվել է նաեւ ՀԵՀԵՄ ատենապետ։ 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2023-05-15
×