Լույս է տեսել Խրիմյանի Հայրիկի մասին Վազգեն Ա կաթողիկոսի գիրքը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Լույս է տեսել Խրիմյանի Հայրիկի մասին Վազգեն Ա կաթողիկոսի գիրքը

Լույս է տեսել Խրիմյանի Հայրիկի մասին Վազգեն Ա կաթողիկոսի գիրքը

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ լույս է տեսել երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի «Խրիմյան Հայրիկը որպես դաստիարակ» գիրքը։ 

 

Վազգեն Ա Պալճյան Ամենայն Հայոց կաթողիկոսի սույն վերլուծական աշխատանքում ընթերցողըհնարավորություն է ստանում սիրելի հայրապետի աչքերով է նայել մեկ այլ սիրված կաթողիկոսի՝ Մկրտիչ Ա Խրիմյանի դաստիարակչական ծրագրին, որի նպատակը հայ ժողովրդին անգրագիտության և համընդհանուր տգիտության խավարից դուրս բերելն էր, և որի ուղիներն արդիական են ցայսօր։ 

 

Երջանկահիշատակ հայրապետի աշխատությունն առատորեն համեմված է Խրիմյան Հայրիկի գործերից մեջբերումներով և օգտակար ու հետաքրքիր կլինի ոչ միայն մանկավարժների, այլև նրանց համար, ովքեր արժևորում են կիրթ և առաքինի անհատներով ձևավորված հասարակությունը։ 

 

Գիրքը հրատարակվել է Ալեքսանդր Աբրահամյանի մեկենասությամբ՝ ի հիշատակ սիրասուն կնոջ՝ Արփի Դալլաքյանի։

  • 2023-07-25
×