Ուսումնական տարին ամփոփեցին ուխտագնացությամբ

Ուսումնական տարին ամփոփեցին ուխտագնացությամբ

Հուլիսի 23-ին Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների կիրակնօրյա դպրոցների ուսուցիչները Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հասմիկ Նալբանդյանի գլխավորությամբ մասնակցեցին ուխտագնացությանը՝ որպես ուսումնական տարվա ամփոփում։

 

Նրանք Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագի, այցելեցին Կարմրավոր եկեղեցի, եղան Տեղերի վանքում և ուխտի օրը ամփոփեցին Արուճի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

 

Ուխտագնացությունը պլանավորել էին դեռեւս հուլիսի 6-ին, երբ հավաքվել էին ՔԴԿ գրասենյակում՝ ուսումնական տարվա ամփոփիչ ժողովի։ Ժողովի ընթացքում նրանք ներկայացրեցին տարեկան աշխատանքների ամփոփ զեկուցագրեր, կիսվեցին կրթական ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր, խոսվեց թեմական միասնական ձեռնարկների կարևորության մասին:

  • 2023-07-26
×