Ամենամյա ամառային ճամբարը Սրբոց Նահատակաց եկեղեցում

Ամենամյա ամառային ճամբարը Սրբոց Նահատակաց եկեղեցում

Հուլիսի 3-14-ը  Արարատյան Հայրապետական թեմի Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն ավագ քահանա Մարուքյանի ու երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ կազմակերպվեց ամենամյա բակային ճամբարը։ 

 

Երկշաբաթյա ամառային ճամբարը ղեկավարում էին համայնքի Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներ Անի Իսրայելյանն և Տիգրան Հովհաննիսյանը։  

 

Բացի հոգևոր գիտելիքներ տալուց՝ ճամբարականների համար կազմակերպվել էին տարբեր խմբակներ, վարպետաց դասեր, ազգային երգ ու պարի ուսուցումներ, մրցույթներ։ Առօրյայի անբաժան մաս էին բակային ուրախ խաղերը։ 

 

Ամեն երեկո երեխաները մասնակցում էին նաեւ ժամերգություններին՝ այդ կերպ հաղորդ դառնալով ընդհանրական աղոթքներին ու գրաբարյան հայերենին։ 

 

Ճամբարում հիմնականում ներգրավված էին համայնքի Կիրակնօրյա դպրոցի սաները, որոնք ամբողջ տարվա ընթացքում ակտիվորեն մասնակցել էին նաեւ Արարատյան Հայրապետական թեմի Քրիստոնեական դաստիարակչության կենտրոնի կողմից կազմակեպված միջոցառումներին ու փառատոններին։ 

 

Մինչեւ ճամբարի մեկնարկը՝ հուլիսի 2-ին, Կիրակնօրյայի սաներն ու նրանց ծնողները, Տեր Խորենի հայրական հոգածությամբ ուխտի էին գնացել Արագածոտնի թեմի Ապարանի Սուրբ Խաչ  եկեղեցի՝ այդ կերպ ամփոփելով ուսումնական տարին։ 

 

  • 2023-07-27
×