Կիրակնօրյայի սաների ուխտագնացությունը

Կիրակնօրյայի սաների ուխտագնացությունը

Հուլիսի 22-ին Կաթողիկե Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Աննա եկեղեցիների Կիրակնօրյա դպրոցի երեխաները հոգեւոր հովիվ Տեր Զենքն քահանա Բարսեղյանի  Սամվել սարկավագի և ուսուցչուհիներ Քրիստինե Ղազարյանի ու Մարգարիտ Հովհանիիսյանի առաջնորդությամբ ուխտի մեկնեցին Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի։ 

 

Հոգեւորականների հետ աղոթք վերառաքելուց, իրենց ուխտը նորոգելուց, հոգեւոր երգեր ու շարականներ կատարելուց հետո երեխաներն այցելեցին Բյուրականի աստղադիտարան ու Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան:

 

Այս կերպ ամփոփեցին Կիրակնօրյա դպրոցի 2022-2023թթ․ ուսումնական տարին։ Կիրակնօրյայի դասերը կշարունակվեն սեպտեմբերից։

 

Ուսուցումն իրականացվելու է տարիքային երկու խմբերում՝ մինչեւ 10 տարեկան ու 11-ից բարձր։ Համայնքում գործում է նաեւ ձեռագործի խմբակ։ 

 
  • 2023-07-27
×