Նոր գրադարան Արարատյան Հայրապետական թեմում

Նոր գրադարան Արարատյան Հայրապետական թեմում

Օգոստոսի 3-ին Արարատյան Հայրապետական թեմի Նորք- Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանի նախագահությամբ կատարվեց երիցատան հարևանությամբ կառուցված գրադարանի օրհնության կարգը: 

Գրադարանը կառուցվել և կահավորվել է եկեղեցու 2022 թվականի խաչքավոր Հովսեփ  Հովակիմյանի մեկենասությամբ: 

Գրքերը հավաքվել են համայնքի հավատացյալների կողմից: Իսկ դրանք դասակարգվել ու դասավորվել են եկեղեցու  երիտասարդաց միության անդամների ջանքերով: 

Գրադարանը հարուստ է հոգեւոր, մշակութային  ու գեղարվեստական գրականությամբ։ Այն նպաստելու է համայնքի անդամների ընթերցասիրությունը մեծացնելուն և հոգևոր գիտելիքների ձոռքբերմանը։

 
  • 2023-08-09
×