Նշվեց Աստվածամոր վերափոխման տոնը

Նշվեց Աստվածամոր վերափոխման տոնը

Օգոստոսի 13-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

 

Պատարագիչը առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար, արժանապատիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանն էր։

 

Սուրբ Պատարագի ավարտին Սրբազան հոր նախագահությամբ կատարվեց Խաղողօրհնեքի կարգ, որից հետո խաղողը բաշխվեց հավատավոր ժողովրդին:

 

Շնորհավորելով Տիրամոր վերափոխման տոնի առիթվ՝ Սրբազան հայրն իր պատգամը փոխանցեց ներկա հավատացյալներին և մաղթեց, որպեսզի Սուրբ Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ կատարվեն ամենքի իղձերն ու հաղթահարվեն կյանքի փորձությունները։

 

Ապա Նավասարդ Սրբազանը Պահպանիչ աղոթքով արձակեց հավատավոր ժողովրդին։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2023-08-13
×