ՈՒսումնական տարին սկսեցին օրհնությամբ

ՈՒսումնական տարին սկսեցին օրհնությամբ

Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ Արարատյան Հայրապետական թեմի Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Անանյանը  իր օրհնությունն ու ողջույնի խոսքը փոխանցեց Գլոբալ Բրիջ կրթահամալիրի աշակերտներին, ուսուցիչներին  եւ ծնողներին։ Շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով՝ Տեր Հայրը աշակերտներին  մաղթեց առողջություն, արդյունավետ ուսումնական տարի եւ գիտելիքի նկատմամբ անսպառ սեր ու ձգտում։

  • 2023-09-04
×