Այսօր Նավասարդ Սրբազանի ծննդյան տարեդարձն է

Այսօր Նավասարդ Սրբազանի ծննդյան տարեդարձն է

Գերաշնորհ Սրբազան Հայր,

 

Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի և հավատացելոց անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

 

Աղոթք ենք առաքում առ Աստված և հայցում Երկնավոր Տիրոջը, որ Բարձրյալն Աստծո կամոք առավել առատանան Ձեր հոգեբուխ մղումներն ու շնորհները:

 

Ի սրտե մաղթում ենք Ձեզ կենաց արևշատություն, քաջառողջ երկար տարիներ՝ թեմական կյանքը շարունակ պայծառացնելու բազում նորանոր աստվածաշնորհ ձեռքբերումներով:

 

Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ Աջոյն:

  • 2023-09-18
×