Պարգևատրվեցին ակտիվ երիտասարդները

Պարգևատրվեցին ակտիվ երիտասարդները

Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների «Գանձեր» երիտասարդաց միությունն ամփոփեց տարին: Միության՝ 2023 թվականի վերջին հանդիպմանը տարվա ընթացքում ակտիվություն ցուցաբերած անդամները ստացան պատվոգրեր և անդամակցության կրծքանշաններ:

 

Հանդիպման ընթացքում երիտասարդները պատվոգրեր հանձնեցին նաև Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանին և երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Արսեն քահանա Սարոյանին։ 

 

Երիտասարդները կիսվեցին անցնող տարվա ընթացքում իրենց տպավորություններով ու քննարկեցին միության՝ 2024 թվականի ծրագրերը:

 
  • 2023-12-18
×