Սուրբ Ծնունդ ու Ամանոր. ներկայացնում են երեխաները

Սուրբ Ծնունդ ու Ամանոր. ներկայացնում են երեխաները

«Սերը կփրկի աշխարհը». այս խորագիրն ուներ Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս Կիրակնօրյա դպրոցի սաների ամանորյա միջոցառումը: Առաջնորդարանի դահլիճում այն մեկնարկել է ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու աղոթքով: 

 

Դպրոցի ավագ ու կրտսեր խմբերի սաները պատմել են Սուրբ Ծննդի, հայկական Ամանորի մասին, ներկայացրել «Սուրբ ծննդյան կարմիր կոշիկներ» բեմադրությունը։ Ներկա էին նաև սաների ծնողները: 

 

Միջոցառումն իրականացվել է ԱՀԹ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի նախաձեռնությամբ: 

 

Օրվա ավարտին երեխաներին էին սպասում անակնկալներ՝ «Արարատ» միության երիտասարդների կողմից:

  • 2023-12-25
×