Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնական արարողությունների ժամանակացույցը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնական արարողությունների ժամանակացույցը

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնական արարողությունների ժամանակացույցը

Սիրելի՛ հայրենակիցներ, Ամանորի գիշերը Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիները բաց են լինելու: Սիրով սպասում ենք ձեզ՝ Ամանորը Եկեղեցում աղոթքով դիմավորելու

 

Ամանորի գիշերը` ուղիղ կեսգիշերին, բոլոր եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևորականների առաջնորդությամբ հավատավոր հայորդիները աղոթք կառաքեն առ Աստված մեր Հանրապետության բարօրության համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ արարողության ավարտին կկատարվի նռան օրհնության կարգ

 

Տոնական ժամանակացույց 

 

Դեկտեմբերի 31-ին` 24.00-ին, կկատարվի Հանրապետական մաղթանք և Նռան օրհնության կարգ

 

Հունվարի 1-ին` ժամը 10:30-ին, կմատուցվի Ս. Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայրապետական մաղթանք

 

Հունվարի 5-ին` ժամը 17:00-ին, կկատարվի ժամերգություն, 18։00-ին՝ կմատուցվի Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս.Պատարագ

 

Հունվարի 6-ին` ժամը 11:00-ին, կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ: Ավարտին կկատարվի Ջրօրհնեքի կարգ

 

Հունվարի 7-ին` ժամը 11։00-ին, կմատուցվի Ս. Պատարագ։ Ավարտին կկատարվի Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ ի Տեր հանգած հավատավորների ու նահատակների

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2023-12-29
×