Հանրապետական մաղթանք և Նռնօրհնեքի կարգ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Հանրապետական մաղթանք և Նռնօրհնեքի կարգ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում

Հանրապետական մաղթանք և Նռնօրհնեքի կարգ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Ամանորի գիշերը Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում Հանրապետական մաղթանքի ավարտին կատարվում է նռնօրհնեքի արարողություն:

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Հանրապետական մաղթանքը և Նռնօրհնեքի կարգը կատարվեցին առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:  Հընթացս արարողության հոգևոր հայրերը հայցեցին Աստծո օրհնությունն ու ողորմությունը Հայաստան աշխարհի պահպանության, խաղաղության և մեր ժողովրդի բարօր ու ապահով կյանքի համար:

 

Արարողության ավարտին Սրբազան հայրն օրհնեց ու շնորհավորեց ներկա հավատացյալներին ամանորի և Սուրբ Ծննդայն տոների առթիվ՝ մաղթելով Տիրոջ ողորմածությունն ու սերը հայ ժողովրդին և Հայաստան աշխարհին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2024-01-01
×