Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Ամանորի առիթով

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Ամանորի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Ամանորի առիթով

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,
 

Տարեմուտի այս երեկո Մայր Աթոռ ՍուրբԷջմիածնից Հայրապետական Մեր սերն ուբարեմաղթանքերն ենք բերում ամենքիդ։


Ամանորըսահմանագիծն է պատմություն դարձած օրերի ևհուսառատ գալիքի։


Փրկչական 2024 թվականը դիմավորում ենք խորմտահոգություններով, դիմավորում ենք ահռելիկորուստների անամոքելի ցավը մեր սրտում։ Ծանր տարի ապրեցինք, սակայն Տիրոջն ապավինած՝ հույսով ու լավատեսությամբ ենք նայում մեր ազգի ապագային։ Արցախի բռնազավթման և հայաթափման, Հայաստանի շուրջ ստեղծված լրջագույն իրավիճակով և առկա հիմնախնդիրներով հանդերձ՝ հաստատակամ պիտի հաղթահարենք դժվարությունները՝ ամուր պահելով նվիրումն ու սերը առ հայրենին և հավատը առ մեր Ամենակալ Տերը։


Սիրելիներ, ուրախության, թե նեղության պահերին մեր ժողովուրդը միշտ ապավինել է Աստծուն, միշտ ուժու զորություն առել Բարձրյալից՝ հավատքով, որ Աստված մեզ հետ է։ Անտարակույս, մեր ժողովրդի հոգևոր ներուժն ու ոգու ամրությունը մեզ պիտի առաջնորդեն վերհառնումի և հայոց կյանքի հաղթական վերընձյուղման։ Մենք ժառանգներն ենքմի ազգի, որ տառապել ու չարչարվել է, բայց չիհանձնվել, ցեղասպանվել է, բայց չի կործանվել,սրատվել է, բայց չի մահացել: Արդարև, չի կարողընդհատվել պատմությունը մի ժողովրդի, որիտարեգրությունը զարդարված էաստվածպաշտության և հայրենասիրության հրաշալիվկայություններով, ապրելու և արարելու անընդմիջելիտենչանքով:


Փորձությունները հաճախ են պատահում ժողովուրդների կյանքում, սակայն դժվարին իրավիճակներից հաղթանակած են դուրս գալիս այն ազգերը, որոնք աննկուն են մնում ոգով ու առ Աստված հավատքով և արիաբար դիմակայում նեղություններին ու մարտահրավերներին։ ,Տերը ապավենն է բոլոր նրանց, ովքեր հույսը դրել են Նրա վրաե,- ասում է սաղմոսերգուն (17.31)։


Արդ, սիրելիներ, նոր տարում նորոգվենք հոգով ու մտքով, զորանանք հույսով, ինքնաքննությամբ անդրադառնանք մեր ընթացքին ու գործերին, սրբագրենք թերացումներն ու սայթաքումները, թույլ չտանք, որ ազգային կյանքում սերմանվի ատելությունու պառակտում, արմատավորվի կործանարար հարմարվողականությունն ու անտարբերությունը։Ապրենք հավատքով զարդարուն կյանքով, միմյանցհանդեպ աստվածապատվեր սիրով, որպեսզի զգանք Աստծո շնորհաբեր ներկայությունը մեզանում։ ,Մեր անձերը կառուցենք հավատի սրբությամբ, աղոթենք Սուրբ Հոգով, պահենք մենք մեզ Աստծու սիրովե,-ինչպես հորդորում է առաքյալը (Հուդա 20-21)։ Միասնական լինենք Հայաստանում ու սփյուռքում և մեր համախումբ ջանքերը ծառայեցնենք հանունհամազգային շահերի պաշտպանության, հայրենյաց ու ազգի կյանքի նոր արշալույսի կերտման։


Գիտակցենք, որ հայրենիքը այն միակ սրբազան վայրն է, որտեղամբարված են բոլոր ժամանակների հայ սերունդներիաղոթքներն ու երազները, որտեղ շարունակ պիտիկերտվի հայոց ինքնությունը, և որի սրբազան հողից է հավետ ուժ առնելու հայ ժողովուրդը: Հոգածու սիրովշրջապատենք Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, նրանց մեջ առատացնենք հույսը, որ երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը, և զորեղ մնա հավատն առ Աստված։ Աջակից լինենք կարիքավորներին ու նեղյալներին և Բարձրյալի օգնականությունը հայցենք անհայտ կորած և գերյալ մեր զավակներին ու նրանց ընտանիքներին։


Սուրբգրական պատգամի համաձայն՝ չմոռանանք բարեգործությունը և մեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի՛ պատարագներն են հաճելի Աստծուն (հմմտ. Եբր. 13.16), և այս է ճանապարհը մեր ժողովրդի բարեպաշտ ու ապահով կյանքի, այս է ճանապարհը դարավոր ու նվիրական արժեքներով մեր ազգի և պետության լինելիության ու հարատևության։


Սրտագինս աղոթենք, որ Երկնավոր Տերըխաղաղության մեջ պահի հայոց աշխարհը և ողջմարդկությանը, Իր զորակցությամբ հույսի ու սիրոշնորհները և հաղթության պարգևը սփռի վտանգների միջով անցնող մեր հայրենիքի ու համայն հայության կյանքին այսօր և միշտ և հավիտյան. ամեն:


Բարի, օրհնյալ Նոր տարի։

  • 2024-01-01
×