10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթը

10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթը

Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը: Այն արդեն 10-րդն է: Երթը նախաձեռնել եւ իրականացնում են Արարատյան Հայրապետականթեմի երիտասարդաց միությունների անդամները թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: 


Երթի մասնակիցները Ճրագալույցի Ս. Պատարագից հետո կստանան Նավասարդ Սրբազանի օրհնությունն ու Ս. Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելով՝ Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ: 


Թեմի երիտասարդական միությունների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մասնակիցները քարե¬գորգի վրա խաչ կկազմեն՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության: 


«Հարության Ավետիս» քայլերթին կարող են միանալ բոլոր ցանկացողները: 


 
Արարատյան Հայրապետական թեմիտեղեկատվական բաժին

  • 2024-03-28
×