Նավասարդ Սրբազանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի առթիվ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Նավասարդ Սրբազանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի առթիվ

Նավասարդ Սրբազանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի առթիվ

Սիրելի՛ հավատավոր զավակներ,


«Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրաշափառ ավետիսը վերստին զորացնում է մեր հավատքը և լցնում մեր հոգիներն անհուն բերկրությամբ:  Իր հաղթական Հարությամբ Հիսուս Քրիստոս ամենքիս պարգևեց փորձությունները հաղթահարելու, մահվանը հաղթելու և երկնքի արքայությունը ժառանգելու շնորհը։ 
 

Սիրելինե՛ր, Քրիստոս հարություն առավ, որպեսզի բյուրեղանա ու զորանա մեր հավատքը և աստվածային սերն ու ճշմարտությունը հրաշագործեն մեր կյանքում՝ պարգևելով նվիրական իղձերի և նպատակների իրականացում։
 

Ապրե՛նք մեր երկրային կյանքը վեհագույն արժեքների գիտակցությամբ՝ երկրայինի մեջ ամրագրելով հավիտենությունը, քանզի Երկնքի արքայությունը մե՛ր մեջ է. «Արքայութիւնն երկնից ի ներքս ի ձեզ է» (Ղուկաս ԺԷ 21): 
 

Թող Հարության կենարար խորհրդով նորոգվի և պայծառանա մեր կյանքն ու Հայրենիքը, հաղթահարենք առկա փորձությունները  և արժանանաք Տիրոջ կողմից մեզ պարգևած փրկությանն ու հավիտենական կյանքին. ամեն:


«ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ, 
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ»:

 


Սուրբ Հարության  բերկրանքով և օրհնությամբ՝
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

  • 2024-03-31
×