Միավորման խորհուրդը. Պսակադրություն

Միավորման խորհուրդը. Պսակադրություն

Ի՞նչ դեր ունի Պսակադրության խորհուրդը. ներկայացնում է Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը:


 

Անբաժանելի միասնությունը

 

-Պսակադրությունը երկու տարբեր անհատների միավորման խորհուրդն է: Երկու անհատ միավորվում են՝ դառնալով անբաժանելի միասնություն, և այդ միասնությունն Աստված պսակում է Իր օրհնությամբ: Մեր օրերում այս խորհրդին հաճախ մոտենում են ավանդույթի ուժով և ոչ գիտակցված: Անհատները միավորվելուց առաջ պետք է հասկանան, որ իրենց միությունն անբաժանելի է: 

 

«Մարդը թող չբաժանի այն, ինչ Աստված միացրեց» (Մարկոս 10:9):

 

Միասին երջանկություն կառուցելու ճանապարհը

 

-Եդեմական պարտեզում Աստված Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց ու նրան բերեց Ադամի մոտ՝ որպես ընկեր, օգնական: Պսակադրվելիս հարսի և փեսայի ձեռքերը միանում են, որ իրար հետ կառուցեն երջանկության ճանապարհը: Պսակադրության խորհրդով երկուսը դառնում են մեկ: Երբեմն զույգերը բաժանվում են, որովհետև իրենց միության մեջ են փորձում տեղավորել նաև այլ մարդկանց: Ամեն մեկն իր ուրույն տեղն ունի մեր կյանքում, բայց պսակադրված կինը և տղամարդն անբաժանելի են, մեկը մյուսի շարունակությունը:

 

«Տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն» (Ծնունդ 2:24):

 

«Լսի՛ր, դո՛ւստր, տե՛ս, խոնարհեցրո՛ւ քո ականջը. Մոռացի՛ր քո ժողովրդին և քո հոր տունը, Որովհետև թագավորը ցանկացավ քո գեղեցկությունը» (Սաղմոս 44:11-12):

 

Սիրելու և զոհաբերության պատրաստ լինելու մասին

 

-Սերը զոհաբերություն է: Հարցն այն է. պատրա՞ստ ես սիրելիիդ հետ պատերազմ գնալ, կվստահե՞ս նրան, նրա հետ կքայլես նեղությունների միջով: Իրար հետ լինելու ապրումը ծնունդ է տալիս սիրուն: Առհասարակ ընտանիքը պահանջում է կենսակերպի փոփոխություններ զույգերից յուրաքանչյուրի համար։ Ընտանիքի լուծը պետք է տանեն տղամարդը և կինը միասին: Տղամարդուն է տրված տիրություն անելու, պատասխանատվությունն իր վրա վերցնելու գործառույթը: Կինը ևս մեծ դեր ունի ընտանիքում: Հայոց մայրերի գրկում մեծանում է մեր ապագան և իմաստուն է այն կինը, որը կարողանում է խոնարհ և հնազանդ լինել: 

 

Նրանց մասին, ովքեր խնդիր ունեն

 

-Յուրաքանչյուր ընտանիք, որը կանգնած է խնդրի առջև, նախ պետք է պատրաստ լինի լսելու:

 

  • 2025-04-30
×