Կիրակնօրյա դպրոցները նշել են Համբարձման տոնը

Կիրակնօրյա դպրոցները նշել են Համբարձման տոնը

Մայիսի 29-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, թեմի մի շարք եկեղեցիներում կազմակերպվել են տոնական միջոցառումներ:

 

Համբարձման տոնը Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում նշվել է ազգային երգ ու պարով, մինչև այդ, Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը ներկայացրել է տոնի հոգևոր խորհուրդը: Միջոցառմումն իրականացվել է Նորքի հայորդաց տան հետ: Օրը տոն է դարձրել «Հայկազունք» ազգագրական երգի և պարի համույթը: 



 

Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում Երեկոյան ժամերգության ավարտին տոնը նշվել է ազգային սովորույթներով, երգուպարով: Միջոցառումն իրականացրել են եկեղեցու «Ծիրանավոր» երիտասարդաց միության անդամները և կիրակնօրյա դպրոցի սաները: Մասնակիցները կատարել են վիճակահանության ժողովրդական ծեսը, ներկաներին հյուրասիրել տոնի ծիսական ուտեստը՝ գաթան։ 

 

Ազգային ավանդույթները պահպանելով, վիճակ գցելով ու Համբարձման տոնին նվիրված երգերով են տոնը նշել նաև Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները:

 

Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու և Էրեբունի համայնքի կիրակնօրյա դպրոցների սաները մասնակցել են «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի հարակից այգում տեղի ունեցած տոնակատարությանը:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2025-05-30
×