Ավագ Երկուշաբթիի խորհուրդը

Ավագ Երկուշաբթիի խորհուրդը

Տեր Հիսուս Քրիստոսի տնօրինական այս վերջին շաբաթվա օրերը կոչվում են Ավագ, քանի որ երկրային կյանքի ամենակարևոր դեպքերը կատարվեցին այս շաբաթվա ընթացքում: Ավագ շաբաթը ներկայացնում է նաև Արարչագործության յոթ օրերը և ութերորդ հավիտենական օրն էլ միասին: Արարչագործության առաջին օրը, երբ Աստված Երկիրն ու Երկինքը ստեղծեց, այն համընկավ Ծաղկազարդին, երբ Նա հաղթական մտավ Երուսաղեմ և դրանով սկիզբ դրվեց Ավագ շաբաթվա ընթացքին: 

 
Մարդացած Արարիչը խաչով, մահով և հարությամբ նորոգեց ամբողջ Տիեզերքը, ուստի Ավագ երկուշաբթին Արարչագործության հիշատակի օրն է: Երբ Տեր Հիսուս մոտենում էր Երուսաղեմին, Նա տեսավ մի շատ սաղարթախիտ և գեղեցիկ թզենու ծառ. Տերը քաղցած էր, մոտեցավ ծառին, որ համտեսի, տեսավ, որ այն միայն գեղեցիկ տերևներ ուներ, բայց անպտուղ էր: Տերը նզովեց. «Թող քեզանից երբեք պտուղ չքաղեն»:
 
 Հաջորդ օրը, երբ անցնում էին առաքյալը նկատեց, որ ծառը չորացել է արմատից և հայտնեց Տիրոջը: Սա ցույց է տալիս, որ Տերը ոչ միայն օրհնում և վարձատրում է, այլև պատժում է և խիստ է անպտուղների նկատմամբ:
 
Հրեա ազգն անպտուղ եղավ Տիրոջ առաջին գալստյան ժամանակ, որովհետև Նա Աբրահամի սերունդն էր: Աբրահամի գործերի պտուղը ցույց չտվեց իր կենցաղով և, հակադրվելով Տիրոջ սրբազան առաքելությանը, անպտուղ դարձավ Տիրոջ առաջ ու չորացավ իր սրբազան հավատքի ճանապարհից:
 
 
Աստծո օրենքին համաձայն՝ պտուղ հավաքողները ծառը ճղաքաղ պիտի չանեին: Հետաքրքիր էր այն, որ առաջին պտղահավաքից հետո, ծառի տերը ճղաքաղ էր արել և այդ քայլով Աստծո օրենքն էր խախտել, ուստի պատժվեց նաև ծառի տերը, ով մոռացել էր ողորմածությունը և աղքատի ու պանդուխտի համար չէր թողել ոչ մի պտղատու թզենու ճյուղ:
 
 
Ահա այսպիսի հրաշալի դեպքերով Տերը մեկնարկեց իր ավագ շաբաթը: Ամեն ինչ սկսվեց Տիրոջից. Նա ստեղծեց մարդուն, ում փրկություն էր պետք և Արարիչը ժամանել էր աշխարհ հենց այդ առաքելությամբ: Այն բոլոր մարդիկ, ովքեր Իր հետևորդներն էին Աստծո զավակներ կոչվեցին:
 
  • 2021-09-21
×