Մկրտությունը մեզ մոտեցնում է Աստծուն

Մկրտությունը մեզ մոտեցնում է Աստծուն

Մեզանից շատերը մկրտված չեն։ Պատճառները տարբեր են, բայց քանի դեռ մենք չենք մկրտվել՝ կապը Աստծո հետ չի կարող լիարժեք լինել: Աստծո հետ հաղորդակից լինելու համար կարևոր է Հաղորդություն ստանալ. քրիստոնյայի համար այն ամենակարևոր ճանապարհն է: Իհարկե, աղոթքները մարդուն մոտեցնում են Աստծուն, բայց Մկրտությունը միակ ճանապարհն է վերջնականապես Նրան մոտենալու համար: Հիսուսը պատվիրեց իր հետևորդներին. «Գնացէ՛ք....աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերիննրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորըինչ-որ ձեզ պատվիրեցի» (Մատթեոս 28։19, 20)։ Ուրեմն՝ մկրտվելուց առաջ մարդուն պետք է սովորեցնել՝ պահել այն ամենը, ինչ Հիսուս պատվիրել էր իր աշակերտներին։
 

Մկրտվելուց առաջ պետք է փոխենք մեր կյանքի ընթացքը։ Դա կամավոր մի քայլ է, որը կարող են կատարել այն մարդիկ, ովքեր ամբողջ սրտով որոշել են հետևել Աստծուն։ Այդ անհատները հրաժարվում են իրենց նախկին ընթացքից և վճռում են անել այն, ինչ ճիշտ է Աստծո տեսանկյունից։ Այսինքն՝ մենք պետք է մերժենք կեղծ երկրպագությունը, գործենք Աստծո պատվիրաններին ներդաշնակ:
 

Ոմանք խուսափում են նվիրվելուց ու մկրտվելուց այն պատճառով, որ տարվելով աշխարհիկ գործերով կամ հարստանալու ձգտումներով՝ հոգևոր կյանքի համար քիչ ժամանակ են ունենում:
 

Ոմանք էլ, թեև ասում են, որ սիրում են Աստծուն, բայց չեն նվիրվում Նրան ու չեն մկրտվում՝ այդպիսով խուսափելով պատասխանատվությունից։ Սակայն, մեզանից յուրաքանչյուրն էլ Աստծո առաջ պատասխանատու  է։ Շատ է պատահում, երբ մարդը իր չմկրտվելու հանգամանքը բացատրում է այն մտավախությամբ, թե բավարար գիտելիքներ չունի։ Սակայն, մենք բոլորս էլ դեռ շատ բան ունենք սովորելու, քանի որ մարդը չի կարող ըմբռնել Աստծո կամքն ամբողջությամբ:
 

Ոմանք էլ վարանում են նվիրվել Աստծուն՝ վախենալով, որ գուցե մինչև վերջ չկարողանան պահպանել իրենց հավատարմությունը։ Իմ ծանոթներից մեկը մի օր ինձ ասաց. «Ես խուսափում եմ մկրտվելուց, քանի որ վախենում եմ, թե չկարողանամ ապրել իմ նվիրման համաձայն»։ Սակայն, եթե ամբողջ սրտով վստահում ենք Աստծուն, Նա կուղղի մեր ճանապարհները և թույլ չի տա սխալ ուղով ընթանալ: Աստծուն մոտենալու և քրիստոնեությունը ընդունելու՝ մեր կամքն ու որոշումը հաստատելու, միակ ճանապարհը մկրտությունն է:

 

Մարիետտա Խաչատրյան

  • 2021-09-21
×