Սերը և նրա ուղեկիցները

Սերը և նրա ուղեկիցները

Նորակազմ ընտանիքին հյուր են գալիս երջանկությունը, առողջությունը, հարստությունը և սերը: Սկեսրայրն ասում է.

- Թող ներս գա առողջությունը, այն ինձ շատ է հարկավոր:
Սկեսուրն ասում է.
- Թող ներս գա հարստությունը, մենք նրա կարիքը շատ ենք զգում:
Տղան ասում է.
- Թող ներս գա երջանկությունը, երկար ժամանակ է, ինչ փնտրում եմ:
Հերթը հասնում է հարսին, նա էլ ասում է` թող ներս գա սերը:
Որպես իրենց ընտանիքի նոր անդամ, որոշում են կատարել հարսի ցանկությունը:
- Թող ներս մտնի սերը:
Սիրո հետևից ներս են մտնում և երջանկությունը, և հարստությունը, և առողջությունը: Երբ հարցնում են, թե ինչո՞ւ ներս մտան մնացածը, չէ որ մենք ընտրեցինք միայն սիրուն, նրանք պատասխանում են՝ որտեղ սեր կա, մենք այնտեղ ենք:

  • 2021-08-09
×