Տեր Պարթև քահանա Մուրադյան (հոգևոր հովիվ)

Տեր Պարթև (ավազանի անունը՝ Մեսրոպ) քահանա Մուրադյանը ծնվել է 1982թ. Էջմիածնում: 1988-1998թթ. սովորել է Էջմիածնի թիվ 6 միջնակարգ դպրոցում: 1998-2007թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

Ուսման ընթացքում` 2001-2003թթ. ծառայել է ազգային բանակում: 2006թ. ձեռամբ Տեր Փառեն եպիսկոպոս Ավետիքյանի ձեռնադրվել է սարկավագ: 2007թ. պաշտպանել է ավարտաճառ` «Շնորհք պատրիարք Գալուստյան» թեմայով:

2007-2008թթ. ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետությունում` որպես լուսարար: 2008-2010թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում` որպես հոգևոր սպասավոր:

2010թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատանը:

2010թ. հոկտեմբերի 31-ին ձեռամբ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 2010թ. դեկտեմբերից ծառայել է Արարատյան Հայրապետական թեմում` որպես Եռաբլուրի Ս. Վարդանանց նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ, 2014թ. հուլիսի 8-ին նշանակվել է առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու ծիսակատար քահանա:

2015թ. հունիսի 1-ին նշանակվել է խորհրդակատար քահանա Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

2016թ. հոկտեմբերի 12-ին նշանակվել է Մալաթիա–Սեբաստիա համայնքի Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ:

2019թ. փետրվարից նշանակվել է ծառայության Արաբկիր համայնքի եկեղեցում:

Ամուսնացած է, ունի 2 որդի: