Տեր Ղուկաս քահանա Բալայան (հոգևոր հովիվ)

Տեր Ղուկաս քահանա Բալայանը (ավազանի անունը՝ Պողոս) ծնվել է 1985թ. օգոստոսի 13-ին, Երևանում:

1992-2002թթ. սովորել և ավարտել է Վ. Տերյանի անվան թիվ 60 դպրոցը:

2002-2006թթ. սովորել և ավարտել է Երևանի հումանիտար ինստիտուտը՝ ստանալով իտալերեն լեզվի թարգմանչի որակավորում:

2011-2014թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանում:

2013թ. դեկտեմբերի 24-ին ձեռամբ Տ. Հովակիմ. եպս. Մանուկյանի ձեռնադրվել է սարկավագ:

2016թ. փետրվարի 2-ին ձեռամբ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի ձեռնադրվել է քահանա:

2016թ. մարտին նշանակվել է ծառայութան Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասի Ս. Երրորդություն եկեղեցում:

2016թ. հուլիսի 25-ին նշանակվել է ծառայութան Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում՝ որպես հոգևոր հովիվ:

2019 - 2023 թվականը ծառայել է Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:

2023թ. հոկտեմբերին նշանակվել է ԱՀԹ Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ: 
 

Ամուսնացած է, ունի 1 դուստր: