Տեր Կարապետ քահանա Կարապետյան

  Տեր Կարապետ (ավազանի անունը՝ Հարություն) քահանա Կարապետյանը ծնվել է 1973թ.-ի մայիսի 4-ին Էջմիածին քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Էջմիածին քաղաքի թիվ 9 միջնակարգ դպրոցում: 1990-1996թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում: 1993թ. ձեռնադրվել է սարկավագ, 1996-1997թթ. ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 1998թ. ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 1998-2000թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում՝ որպես հոգևորական: 2002-2013թթ. ծառայել է Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա, 2013թ. նոյեմբերից մինչև 2014թ. հուլիսի 8-ը՝ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում՝ որպես արարողապետ, 2014թ. հուլիսի 8-ին նշանակվել է ծառայության Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա: Ամուսնացած է, ունի 2 զավակ: