Տ. Թովմա քահանա Անդրեասյան

Տեր Թովմա (ավազանի անունը՝ Վահան) քահանա Անդրեասյանը ծնվել է 1956թ. սեպտեմբերի 27-ին, Երևանում:

1973թ. ավարտել է Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 դպրոցը։

1971թ. ավարտել է Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը:

1973-1977թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական կուրսում: Միաժամանակ եղել է ազատ ունկնդիր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ուսումնասիրել է հարմոնիա և կոմպոզիցիա:

1980-1984թթ. աշխատել է Հենրիկ Մալյանի ղեկավարած նորաստեղծ կինոդերասանի թատրոն-ստուդիայում՝ որպես դերասան, երաժշտահան և երաժիշտ:

1984 թվականին աշխատել է Մոսկվայի «Առլեկին» թատրոն-ստուդիայում՝ որպես կիթառահար:

1985-1987թթ. աշխատել է «Փոս» թատրոնում՝ որպես կոնցերտմեյստեր:

1987-1999թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսությունում, 1999-2000թթ.՝ «Հ2» հեռուստաընկերությունում՝ որպես ռեժիսոր: Եղել է որոշ հաղորդումների սցենարիստ և հաղորդավար:

2002-2004թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարանում:

2004թ. սեպտեմբերին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում ձեռնադրվել է սարկավագ, իսկ հոկտեմբերի 10-ին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ձեռնադրվել է քահանա:

2004թ. դեկտեմբերից մինչև 2006թ. դեկտեմբերը ծառայել է Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի Դալար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ։ 

2007թ. փետրվարից մինչև 2010թ. ապրիլ ծառայել է Հարավային Ռուսաստանի թեմում՝ որպես Ադիգեայի Հանրապետության հոգևոր հովիվ:

2010թ. մայիսի 1-ից 2011 թ. ապրիլ ծառայել է Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա։

2011թ ապրիլից  2013 թ. Օգոստոս ծառայել է Նորք - Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:

2015թ. հունիսի 1-ին տեղափոխվել է Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցի՝ որպես խորհրդակատար քահանա:

2015թ․ թվականի հոկտեմբերից կրկին սպասավորում է Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա։

Ամուսնացած է, ունի 2 դուստր: