Տեր Անուշավան քահանա Կոշեցյան

Տեր Անուշավան քահանա Կոշեցյանը (ավազանի անունը՝ Գևորգ) ծնվել է 1973թ. հունիսի 9-ին, Աշտարակի շրջանի Օշական գյուղում: 1979-1989թթ. սովորել է Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում: Մանկուց հաճախել է Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի և մասնակցել եկեղեցական արարողություններին: 1990թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան, այնուհետև՝ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան: 1993թ. դեկտեմբերի 25-ին ձեռամբ Տեր Անանիա եպիսկոպոս Աբաջյանի ձեռնադրվել է սարկավագ և անցել հոգևոր ծառայության Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում: 1996թ. նշանակվել է Մուղնիի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր տեսուչ: 1999թ. ձեռամբ Տեր Շահան արքեպիսկոպոս Սվաճյանի Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և ծառայության նշանակվել Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ: 2002թ. տեղափոխվել է Արարատյան Հայրապետական թեմ և նշանակվել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ: 2006թ. հոկտեմբերի 1-ից առ այսօր ծառայում է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա: 2006թ. Ս. Ղևոնդյանց տոնին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ: Ամուսնացած է, ունի 4 զավակ: