Տեր Աշոտ քահանա Սաֆարյան (հոգևոր հովիվ)

 Տեր Աշոտ (ավազանի անունը՝ Սամվել) քահանա Սաֆարյանը ծնվել է 1984թ. հուլիսի 22-ին, Էջմիածնում: Էջմիածնի Ներսիսյան վարժարանում, ինչպես նաև Սուրբ Աստվածածին Կիրակնօրյա վարժարանում սովորելուց հետո, 2000թ. ընդունվել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան: 2005թ. ավարտելով վարժարանի հնգամյա դասընթացը, ձեռամբ Երուսաղեմի Հայոց պատրիարք Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի ստացել է դպրության աստիճաններ: 2007թ. հուլիսի 14-ին ձեռամբ Երուսաղեմի Հայոց պատրիարքության լուսարարապետ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի ձեռնադրվել է կիսասարկավագ, այնուհետև՝ սարկավագ: 2008թ. մայիսին ամենաբարձր ցուցանիշներով ավարտել է Երուսաղեմի Ընծայարանը: Նույն ժամանակաշրջանում հանձնել է անգլերեն լեզվի քննություն՝ (GCE (General Certificate of Education, British Council) արժանանալով գերազանցության A աստիճանի: 2009թ. դեկտեմբերի 13-ին ձեռամբ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռնադրվել է քահանա: Ծառայել է Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:

2019թ.-ից ծառայության է անցել Երևանի  Նոր Նորքի I-ին զանգվածի Ս. Աստվածածին եկեղեցում:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: