Տեր Տիրան ավագ քահանա Առուշանյան (հոգևոր հովիվ)

 Տեր Տիրան (ավազանի անունը՝ Սիմոն) քահանա Առուշանյանը ծնվել է 1964թ.-ի հունիսի 26-ին, Էջմիածին քաղաքում: 1971-1981թթ. սովորել է Էջմիածնի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում: 1981թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան: 1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1988թ. մայիսի 1-ին ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ: 1988թ. ավարտել է Գևորգյան Հոգևոր ճեմարանը: 1989թ. պաշտպանել է ավարտաճառ «Գրիգոր Տաթևացու «Առակաց մեկնություն» թեմայով: 1990թ. փետրվարի 18-ին ձեռամբ Տեր Գարեգին եպիսկոպոս Ներսիսյանի Ս. Սարգիս եկեղեցում ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 1990-1991թթ. ծառայել է Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում: 1991 թվականից ծառայել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում: 1997թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ: 2000 թվականից առ այսօր ծառայում է Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:  2007թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն: 2016թ. փետրվարի 2-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ: Ամուսնացած է, ունի 2 զավակ: