Տեր Նորայր Ավագ քահանա Բաղդասարյան (հոգևոր հովիվ)

 Տեր Նորայր (ավազանի անունը՝ Լևոն) ավագ քահանա Բաղդասարյանը ծնվել է 1956թ. օգոստոսի 22-ին, Երևանում: 1962թ. ընդունվել է Երևանի թիվ 44 միջնակարգ դպրոցը: 1970-76թ. սովորել և ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանը: 1974թ. ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ: 1977թ. ծառայել է Թբիլիսիի Ս. Գևորգ, 1978թ.՝ Բաքվի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում: 1978թ. նշանակվել է գործավար Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Կոմիտաս արքեպիսկոպոս Տեր-Ստեփանյանի օրոք: Որպես գործավար շարունակել է ծառայել նաև Տեր Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի և Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի օրոք: 1982թ. ձեռամբ Տեր Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և ծառայության նշանակվել Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: 1992թ. ծառայության է նշանակվել Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցում: 1995թ. նշանակվել է Երևանի Նոր Նորք համայնքի և միաժամանակ Նորքի Հայորդաց տան հոգևոր հովիվ: 2002 թվականից ի վեր ծառայում է Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում: 1984թ. ապրիլի 19-ին Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ: 2004թ. փետրվարի 17-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ: Ամուսնացած է, ունի 4 զավակ: