Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան (հոգևոր հովիվ)

Տեր Բարդուղիմեոս (ավազանի անունը՝ Վարուժան) քահանա Հակոբյանը ծնվել է 1988թ. հունիսի 27-ին,  Վայքում:

1995-2005 թթ. սովորել և ավարտել է Վայքի N 1 դպրոցը:

2005-2011թթ. սովորել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում:

2009թ. դեկտեմբերի 26-ին՝ Ս. Ստեփանոս Նախավկայի տոնին, ձեռամբ Տ. Սահակ եպս. Մաշալյանի ձեռնադրվել է սարկավագ: 2012թ. ապրիլի 21-ին ձեռամբ Տ. Արտակ եպս. Տիգրանյանի ձեռնադրվել է քահանա:

2012-2016թթ ծառայել է Բուլղարիայի Հայոց թեմում՝ որպես Վառնայի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ:

2016-2017 թթ. ծառայել է Բուլղարիայի Հայոց թեմում՝ որպես Խասկովո, Յամբոլ, Դոբրիչ, Շումեն, Սիլիստրա համայնքների հոգևոր հովիվ:

2017թ. մայիսի 30-ին նշանակվել է ծառայության Արարատյան Հայրապետական թեմում ՝ որպես Երևանի Ս. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ:

2013թ. մարտի 14-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի: