Տեր Վահան քահանա Առաքելյան

Տեր Վահան (ավազանի անունը՝ Վախթանգ) քահանա Առաքելյանը ծնվել է 1976թ. հոկտեմբերի 3-ին, Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում: Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը, 1993-1996թթ. սովորել է Շիրակի թեմի Հոգևոր Ընծայարանում: 1996-2002թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

2001թ. դեկտեմբերի 25-ին՝ Ս. Ստեփաննոս Նախավկայի տոնին, ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռնադրվել է սարկավագ: 2002թ. հուլիսին ծառայության է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնում:

2003թ. մարտին ծառայել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում:

2005թ. հունվարի 21-ին նշանակվել է Երևանի Էրեբունի համայնքի հոգևոր սպասավոր: 2005թ. սեպտեմբերի 25-ին ձեռամբ Տեր Տարոն եպիսկոպոս Ճերեճյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 2005-2006թթ. ծառայության է անցել Վիրահայոց թեմի Թբիլիսիի առաջնորդանիստ Ս. Գևորգ եկեղեցում: 2006-2013թթ. ծառայել է Երևանի Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ: 2009թ. փետրվարի 17-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք:

2013-2015թթ. ծառայել է Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ: 2015թ. հունիսի 1-ից ծառայության է անցել Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:

Ամուսնացած է, ունի 2 որդի: