Տեր Արսեն քահանա Սարոյան

Տեր Արսեն քահանա Սարոյան (ավազանի անունը՝ Վարդան) 

Ծնվել է 16․11․1979թ․ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում։

1985-1996թթ․ սովորել ու ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։

1998-2000թթ․ ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում որպես զինվոր։

2000-2004թթ․ սովորել է Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում։

2004-2006թթ․ սովորել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանում։

2006-2007թթ․ աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետա-շինարարական բաժնում որպես գործավար քարտուղար։

2006թ․ ձեռամբ Տ․ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի ձեռնադրվել է սարկավագ։

2007-2008թթ․ եղել է Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդաց միությունների հոգեւոր պատասխանատու։

2008թ․ ձեռամբ Տ․ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա։

2008-2013թթ․ ծառայել  է ՀՀ ԶՈՒ-ում որպես հոգեւոր սպասվոր։ Նույն ժամանակահատվածում  որպես այցելու քահանա նաեւ սպասավորել է Արարատյան Հայրապետական թեմի Նորք - Մարաշի Ս․ Աստվածածին եկեղեցում։

2010թ․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկորդ Ամենայն Հայոց Հայրապետի կոնդակով արժանացել է լանջախաչ կրելու իրավունքի։

2013-2015թթ․ ծառայել է Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանում որպես փոխտեսուչ։

2015թ․ սպասավորել է Երեւանի Ս․ Հովհաննես եկեղեցում որպես խորհրդակատար քահանա։

2015-2016թթ․ սպասավորել է Մյանմարի, Թայլանդի, Բանգլադեշի ու Սինգապուրի հայ համայնքներում որպես հոգեւոր հովիվ։

2016-2017թթ․ սպասավորել է Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմում որպես Ս․ Եղիշե եկեղեցու հոգեւոր հովիվ։

2017-2018թթ․ եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ Հայորդյաց տների հոգեւոր տեսուչ։ Նույն ժամանակահատվածում սպասավորել է նաեւ Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Ս․ Աստվածածին եւ Ս․ Աննա եկեղեցիներում որպես խորհրդակատար քահանա։

2019-2022թթ․ ծառայել է Հարավային Ռուսաստանի Հայոց թեմում որպես Լաբինսկ քաղաքի Ս․ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ։

2022թ․ հոկտեմբերի 11-ին նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Ս․ Երրորդություն եկեղեցում որպես խորհրդակատար քահանա։

2023թ. փետրվարի 7-ին նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիներում որպես խորհրդակատար քահանա։

Ամուսնացած է։ Ունի մեկ դուստր։